▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանի համար բազմապրոֆիլ հարվածներ և քաոս է պատրաստվում

 

Աշխարհաքաղաքական մեծ խաղ է սկսվում,կամ երրորդ համաշխարհային պատերազմ:Սիրիայում և Ուկրաինայում արդեն բացահայտ սկսվել է արևելքի և արևմուտքի կողմնակիցների պատերազմը՝իրենց հովանավորների օգնությամբ:Արևմուտքի նպատակը պարզ է՝կործանել Ռուսաստանը: Այդ ճանապարհին արևմուտքը ցանկանում է Ռուսաստանին կործանել տնտեսական և ռազմական հարվածներով,բայց ուրիշների ձեռքեռով: Մերձավոր Արևելքում Ռուսաստանի ազդեցությունը ցանկանում են չեզոքացնել պրոռուսական սիրիական ռեժիմի վերացումով և գազային ռեսուրսներով արաբական երկրներից Ռուսաստանին չեզոքացնելով,ինչպես նաև սիրիական պատերազմի բովով անցած տասնյակ հազարավոր փորձառու վահաբիտներին Ռուսաստան Միջին Ասիայի տարածքից ուղարկելով: Ուկրաինայում նույնպես ուզում են ռուսական ազդեցությունը վերացնել գազային ճանապարհը դեպի Եվրոպա վերահսկելու միջոցով և բոլորին իրենց գազային ազդեցությանը ենթարկելով: Չեմ մեղադրում արևմուտքին,մենք էլ կարողանայինք մենք էլ կփորձեինք իշխել բոլորին,հարցը ուրիշ է:
Անդրադառնամ մի առանձին թեմայի՝ուրիշի ձեռքով Ռուսաստանի դեմ ագրեսսիա սանձազերծելուն: Բոլորս էլ գիտենք,որ Միջին Ասիայից հարյուր հազարավոր մարդիկ են այժմ օրինական և անօրինական ճանապարհով բնակվում Ռուսաստանում,նրանց շրջանում արևմուտքի հովանավորությամբ վահաբիտական քարոզիչները ակտիվ քարոզ են տանում,որ ներսից Ռուսաստանը պայթեցնեն,իսկ սիրիական բովով անցած գրոհայինները անցնեն սահմանը Միջին ասիական երկրների և Ռուսաստանը հրով պատեն: Այս սիրիական պատերազմում միամիտ չէ,որ հյուսիսկովկասյան ծագումով գրոհայինները միջազգային ահաբեկչական խմբավորումներում ղեկավար պաշտոններ են ստանձնում.նրանք էլ ղեկավարելու են ռուսական արշավանքը: Մի պահ պատկերացնենք,որ ռուսական անվտանգության մարմինները սկսում են հատուկ ուշադրությամբ հետևել և արտաքսել կովկասյան և միջին ասիական արտաքինով քաղաքացիներին,այս դեպքի համար էլ ունեն արևմուտքում ծրագիր: Այդ ծրագիրը հետևյալն է.ռուսները արդեն չեն վերահսկի իրավիճակը եթե սլավոնական արտաքինով հազարավոր գրոհայիններ սկսեն Ռուսաստանում գործել:
Այո ուկրաինացի ազգայնականների ռազմականացված խմբավորումների տասնյակ տարիներով եվրոպական անտառներում մարզելու վրա միլլիոններ ծախսելը միայն Յանուկովիչին տապալելու համար չէր: Ռուսաստանում նրանց կռվելն էր գերնպատակը,որովհետև դժվար կլինի սլավոնական արտաքինով ուկրաինացի դիվերսանտներին հայտնաբերել անծայրածիր ռուսական տարածքներում: Մի խոսքով Ռուսաստանի համար բազմապրոֆիլ հարվածներ և քաոս է պատրաստվում: Իսկ մեր պետությունը գիտի մեր շահերի համար այս իրավիճակում ինչ է պետք անել,արդյոք պատրաստ ենք?: Վստահ եմ,որ մեր պետական մարմինները այս ասածներիս մասին տեղյակ են,որովհետև եթե ես սրանց մասին գիտեմ,ուրեմն պետություննել հաստատ գիտի:

Աշխարհաքաղաքական մեծ խաղ է սկսվում, կամ երրորդ համաշխարհային պատերազմ: Սիրիայում և Ուկրաինայում արդեն բացահայտ սկսվել է արևելքի և արևմուտքի կողմնակիցների պատերազմը՝իրենց հովանավորների օգնությամբ: Արևմուտքի նպատակը պարզ է՝ կործանել Ռուսաստանը: Այդ ճանապարհին արևմուտքը ցանկանում է Ռուսաստանին կործանել տնտեսական և ռազմական հարվածներով,բայց ուրիշների ձեռքեռով: Մերձավոր Արևելքում Ռուսաստանի ազդեցությունը ցանկանում են չեզոքացնել պրոռուսական սիրիական ռեժիմի վերացումով և գազային ռեսուրսներով արաբական երկրներից Ռուսաստանին չեզոքացնելով,ինչպես նաև սիրիական պատերազմի բովով անցած տասնյակ հազարավոր փորձառու վահաբիտներին Ռուսաստան Միջին Ասիայի տարածքից ուղարկելով: Ուկրաինայում նույնպես ուզում են ռուսական ազդեցությունը վերացնել գազային ճանապարհը դեպի Եվրոպա վերահսկելու միջոցով և բոլորին իրենց գազային ազդեցությանը ենթարկելով: Չեմ մեղադրում արևմուտքին, մենք էլ կարողանայինք մենք էլ կփորձեինք իշխել բոլորին, հարցը ուրիշ է:

Անդրադառնամ մի առանձին թեմայի՝ ուրիշի ձեռքով Ռուսաստանի դեմ ագրեսիա սանձազերծելուն: Բոլորս էլ գիտենք, որ Միջին Ասիայից հարյուր հազարավոր մարդիկ են այժմ օրինական և անօրինական ճանապարհով բնակվում Ռուսաստանում, նրանց շրջանում արևմուտքի հովանավորությամբ վահաբիտական քարոզիչները ակտիվ քարոզ են տանում, որ ներսից Ռուսաստանը պայթեցնեն, իսկ սիրիական բովով անցած գրոհայինները անցնեն սահմանը Միջին ասիական երկրների և Ռուսաստանը հրով պատեն: Այս սիրիական պատերազմում միամիտ չէ, որ հյուսիսկովկասյան ծագումով գրոհայինները միջազգային ահաբեկչական խմբավորումներում ղեկավար պաշտոններ են ստանձնում.նրանք էլ ղեկավարելու են ռուսական արշավանքը: Մի պահ պատկերացնենք,որ ռուսական անվտանգության մարմինները սկսում են հատուկ ուշադրությամբ հետևել և արտաքսել կովկասյան և միջին ասիական արտաքինով քաղաքացիներին,այս դեպքի համար էլ ունեն արևմուտքում ծրագիր: Այդ ծրագիրը հետևյալն է.ռուսները արդեն չեն վերահսկի իրավիճակը եթե սլավոնական արտաքինով հազարավոր գրոհայիններ սկսեն Ռուսաստանում գործել:

Այո ուկրաինացի ազգայնականների ռազմականացված խմբավորումների տասնյակ տարիներով եվրոպական անտառներում մարզելու վրա միլլիոններ ծախսելը միայն Յանուկովիչին տապալելու համար չէր: Ռուսաստանում նրանց կռվելն էր գերնպատակը, որովհետև դժվար կլինի սլավոնական արտաքինով ուկրաինացի դիվերսանտներին հայտնաբերել անծայրածիր ռուսական տարածքներում: Մի խոսքով Ռուսաստանի համար բազմապրոֆիլ հարվածներ և քաոս է պատրաստվում: Իսկ մեր պետությունը գիտի մեր շահերի համար այս իրավիճակում ինչ է պետք անել, արդյոք պատրա՞ստ ենք: Վստահ եմ, որ մեր պետական մարմինները այս ասածներիս մասին տեղյակ են, որովհետև եթե ես սրանց մասին գիտեմ, ուրեմն պետություննել հաստատ գիտի:

Տիգրան Մկրտչյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին