▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս իշխանությունը 28.950 դրամով լիճ է ծախել»․ Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով տեսանյութ․ «Ժողովուրդ ջան, հիմա հասկանո՞ւմ եք չէ, որ 28.950 դրամով լիճը գնող սեփականատերը հասարակ մարդ չէ, ով կարողացել է տարածքը գնել կոպեկներով, կարողացել է Երևանի որակյալ «брусчатка» տոմետները աղբի անվան տակ գողանալ, ինձ վրա զենքով և կացինով հարձակվել, քրեական գործն էլ ծածկադմփոց անել և մնալ անպատժելի։
Հիմա հասկանո՞ւմ եք, թե այս իշխանությունը ոնց է բոլորիս մանիպուլացնելով նախկին և ներկայի միջև ատելություն քարոզում այն դեպքում, որ հենց Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է համագործակցում նախկինների հետ:
Տվյալ դեպքում Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է կոպեկներով համայնքային հող վաճառել։
Ինձ ասեք՝ ո՞ր մի հասարակ մարդը կարող է նման կերպ ծառեր քոքահան անելով, վառելով ապօրինի հողեր զավթել, և պետությունից 28.950 դրամով լիճ գնել և մնալ անպատժելի։
...և այսքանից հետո ինչ-որ մեկը կասի էլի նախկիներն են մեղավոր, հա՞...
Շուտով կարևոր հայտարարություն կանեմ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին