«Ես չեմ տեսել Աննա Հակոբյանի «Լեքսուս»-ի մգեցված ապակիները». ոստիկանության պետի տեղակալ
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանից լրագրողները փորձեցին ճշտել` Աննա Հակոբյանի «Լեքսուս»-ն ինչո՞ւ չեն տանում տուգանային հրապարակ մգեցված ապակիներով երթևեկելու համար:
Վարդանյանը պատասխանեց, թե պարեկային ծառայության պետն ինքը չէ, անձամբ էլ չի տեսել:
«Ձեր պարեկները անձամբ են ուղեկցում, նրան, դուք չե՞ք տեսել»,- տարակուսեց լրագրողը:
«Չեմ տեսել»,- համառեց Ոստիկանության պետի տեղակալը: