Նկարիչ Արամ Իսաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Որոշեցի իմ վրդովմունքը կիսել ձեր հետ սիրելի բարեկամներ: Խոսքս Աշտարակ քաղաքի մասին է, արդեն յոթերորդ ամիսն է Արագածոտնի կենտրոն Աշտարակ քաղաքը քարուքանդ վիճակում է, քանդում են փողոցները և ամիսներով թողում անմխիթար վիճակում, սկզբում ուրախանում էինք որ նորոգություններ են լինելու, բայց ինչ ուրախություն երբ առանց քանդածները նորոգելու նոր ավերածություններ են անում , քաղաքը իր կենտրոնով , մուտքերով Երեվանի և Էջմիածնի կողմից քանդված է , փոսեր , փոշի.. և այդ ամենի վերջը չի երեվում, լավ ախր համբերությունն էլ չափ ու սահման ունի, այս անգրագիտությունը , չկամությունը, անկազմակերպությունը որ տիրում է այստեղ , զզվելի է, ոնց որ չուզենան, որ մարդիք նորմալ պայմաններում ապրեն: Բայց ինչու՞...»