Բաքվում ապօրինի պահվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, ապրիլի 1-ին ելույթ կունենա Ամերիկայի հայկական Համագումարի 2025թ.-ի գարնանային քարոզչական գագաթնաժողովում։ Այս մասին հաղորդագրություն է տարածվել Համագումարի պաշտոնական էջում։ Ըստ աղբյուրի՝ նախագահ Դոնալդ Թրամփին անցյալ շաբաթ ուղարկված նամակում Համագումարն ընդգծել էր, որ «իսկական խաղաղության հասնել հնարավոր չէ, քանի դեռ բոլոր պատանդներն ազատ չեն արձակվել», և նախագահին հորդորել է՝ «օգտագործել Ձեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ նրանց անհապաղ ազատությունն ապահովելու համար»: Ավելի վաղ CNN-ին տված հարցազրույցում Դավիթ Վարդանյանը դատապարտել էր Բաքվում իր հոր դատական լսումների «թափանցիկության իսպառ բացակայությունը», որտեղ նա ապօրինի պահվում է Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից: Համագումարի 2025թ․-ի գարնանային քարոզչական գագաթնաժողովը նախատեսված է մարտի 31-ից մինչև ապրիլի 2-ը, և կներառի տեղեկատվական ճեպազրույցներ, պանելային քննարկումներ ու հանդիպումներ կոնգրեսականների հետ: |
Ռուբեն Վարդանյանի որդին ելույթ կունենա ԱՀՀ գագաթնաժողովում
Քաղաքական ավելին

ավելին

ավելին

ավելին
ավելին

ավելին

ավելին