▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանը մտադրություն ունի մի քանի մեծահարուստների հետ «փակել» արտաքին պարտքը.«Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջին օրերին ԱԺ պատգամավորների շրջանում քննարկվում է Հայաստանի պետական պարտքի մի քանի օլիգարխների կողմից «գնելու» հնարավորության հետ կապված ինչ-որ պատմություն: Քննարկվող վարկածներից մեկով՝ իբր Ռոբերտ Քոչարյանը մտադրություն ունի մի քանի հայ մեծահարուստների հետ «փակել» արտաքին պարտքը կամ նույն է թե՝ «գնել» պարտքը, որպեսզի պետությունն այլեւս իրենց պարտք լինի: Իբրեւ Քոչարյանի հնարավոր գործընկեր նշվում «Տաշիր Գրուպ»-ի սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ մեծահարուստ Սամվել Կարապետյանի անունը: Առայժմ հայտնի չէ, թե որքանով են իրատեսական այս լուրերը, եւ, եթե այդպես է, ապա ինչպես է այն իրագործվելու, եւ դրանից հետո ինչպես են վարվելու Հայաստանի «նոր պարտքատերերը»: Ռ. Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը երեկ այս առնչությամբ «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ասաց. «Առաջին անգամ եմ նման բան լսում, նման բան չկա, ու չեմ էլ կարծում, որ նման բան կարող է լինել»: Մեզ մնում է սպասել զարգացումներին:

 

Շարունակությունը  և ուշագրավ  այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի  այսօրվա համարում

 

Կարդացեք նաև` «Արտաքին պարտքը «գնելու» մասին տեղեկությունն անհեթեթություն է»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին