▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական «խանդի» տեսարաններ ՀԱԿ–ում.«Ժողովուրդ»

«Քաղաքական դաշտում լուրեր են պտտվում, թե Աժ ՀԱԿ խմբակցությունում քաղաքական «խանդի» տեսարաններ են եղել այն պատճառով որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրերս առանձին հանդիպում է ունեցել իրենց խմբակցության անդամ, Վերակազմյալ ՍԴՀԿ ղեկավար Լյուդմիլա Սարգսյանի հետ: ՀԱԿ-ի վերնախավը չի կարողանում հասկանալ, թե ինչու է այժմ ԲՀԿ առաջնորդը որոշել առանձին հանդիպումներ ունենալ կուսակցության առաջնորդների ու հատկապես իրենց խմբակցության ներկայացուցչի հետ:

 

ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչները մտածում են, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այս քայլը նպատակ ունի իրենցից «պոկելու» իրենց համակիր կուսակցության ղեկավարին: Իսկապես ՀԱԿ-ը մտավախություն ունի այդ հանդիպումների առիթով: «Ժողովուրդ»-ի այս հարցին ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կարճ պատասխանեց. «Մենք Գ. Ծառուկյանի նման հանդիպումներին նորմալ ենք վերաբերում»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի  այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին