▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաոս.«Ժողովուրդ»

Հայաստանի մանրածախ առեւտրի շուկայում վերջին օրերին տիրող իրավիճակը կարելի է բնորոշել որպես քաոս: Սա այն դեպքում, երբ մի հսկա կառույց, որի անունն է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, հարկատուների միջոցների հաշվին գործում է, որպեսզի մանրածախ շուկայում տեղի ունեցող գործընթացները լինեն ՀՀ օրենսդրության շրջանակներում:

«Ժողովուրդ»-ի թղթակիցը երեկ ողջ օրը փորձել է կապվել ՏՄՊՊՀ-ի պատասխանատուների հետ` կառույցի ղեկավարության գնահատականները տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ պարզելու նպատակով, բայց ապարդյուն: ՏՄՊՊ հանձնաժողովի պատասխանատուներն անցել էին խորը ընդհատակ: Մյուս կողմից հասկանալի է, որ ՏՄՊՊ հանձնաժողովը ոչ միայն ասելիք չունի, այլեւ չի էլ կարող ազդել Հայաստանի մանրածախ շուկայում տեղի ունեցող գործընթացների վրա, որովհետեւ այդ կառույցը ոչ թե ինքն է վերահսկում Հայաստանի շուկայում գործող խոշոր ընկերություններին, այլ հակառակը:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին