▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոխոստիկանապետը՝ քաղաքական հրահանգի մասին.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, անդրադառնալով մեր այն տեղեկությանը, որ ՀՀ ոստիկանությունը քաղաքական հրահանգ է ստացել Վալերի Պերմյակովին չձերբակալել կամ ձերբակալելու դեպքում նրան հանձնել ռուս իրավապահներին, ասաց. «Հավատացեք ինձ, ես եմ ղեկավարել որոնողական աշխատանքները եւ նման հրահանգ ոչ մեկից չեմ ստացել»:

Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության գործով մինչ օրս չեն դադարում քննարկումները: Դեպքից անցել է 15  օր, սակայն մի շարք հարցեր դեռ չեն ստացել իրենց պատասխանները:

Երեկ armlur.am-ը ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանից հետաքրքրվեց, թե հասարակությունը կատարվածում մեղադրում է ուժային կառույցներին, մասնավորապես՝ ազզային անվտանգության ծառայությանը, որ տեղում չէ եւ ՀՀ քաղաքացիների անվտանգությունը չի ապահովում, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը խոստումներ է տալիս, չի իրականացնում, ՀՀ ոստիկանությունը   տապալում է օպերատիվ որոնողական աշխատանքները, ՀՀ քննչական կոմիտեն մինչ օրս չի տվել հասարակության հուզող հարցերի պատասխանները... Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ արդյո՞ք Հայաստանի Հանարապետության քաղաքացին կարող է ապահով ապրել մեր երկրում: Այս հարցին ի պատասխան՝ փոխոստիկանապետն ասաց. «Իհարկե, հնարավոր է ապահով ապրել, եւ ես Ձեզ հետ համաձայն չեմ, թե որեւէ մեկը գործընթաց կամ օպերացիա է տապալել: Պատվախնդրությունը եղել է բոլոր աշխատակիցների մեջ»:

Անդրադառնալով այն վարկածին, թե Վալերի Պերմյակովը միայնակ չի գործել, փոխոստիկանապետը պատասխանեց, որ նախաքննության ընթացքում տարբեր վարկածներ են առաջ քաշվում. «Հայ ու ռուս իրավապահներն աշխատում են, եւ նախաքննության ավարտից հետո ամեն ինչ պարզ կլինի»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին