Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հայկ Դարբինյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Այս մասին հայտնում է Կառավարության մամլո ծառայությունը։
ՀՀ առողջապահության նախարարության մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը ASEKOSE.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայկ Դարբինյանը աշխատանքից ազատվել է կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: Ազատման այլ պատճառների մասին մեր հարցին ի պատասխան Տիկին Հայթայանը նշել է, որ որևէ այլ դրդապատճառ չի եղել: Նա նշել է նաև, որ Հայկ Դարբինյանին այլ աշխատանքային առաջարկներ են եղել , որոնցից նա նույնպես հրաժեարվել է , ասելով, որ հանգստի է անցնում:Առաջարկների մասին տիկին Հայթայանը մանրամասներ չներկայացրեց: