«New England Patriots» ակումբի սեփականատեր Ռոբերտ Կրաֆթը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը իրենից 25 հազար դոլար արժողությամբ մատանի է գողացել: Այս մասին հայտնում է ANS PRESS-ը` հղում անելով արտասահմանյան լրատվամիջոցներին:
Բրիտանական Daily Telegraph-ի հաղորդմամբ` ակումբի սեփականատերը նաև հայտնել է, որ Պուտինը վերցրել է մատանին` առանց թույլտվության: Իսկ երբ նա փորձել է այն հետ վերցնել, նրան շրջապատել են անվտանգության աշխատակիցները: