▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավորի գույքի վրա կալանք է դրվել. «Ժողովուրդ»

«ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանի գույքի վրա դատարանը կալանք է դրել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014թ. հունիսի11-ին «Սեֆ ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸ-ն դիմել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Շիրակ Թորոսյանից, անհատ ձեռներեց Արտակ Թորոսյանից և Արմեն Խաչիկյանից գումար բռնագանձելու պահանջով:

 

Խոսքը մոտ 430 հազար, դրամի մասին է: Գործով առաջին նախնական դատական նիստը կայացել է հոկտեմբերի 10-ին, բայց Շիրակ Թորոսյանն այդ մասին տեղյակ չի եղել: «Հորեղբորս տղան վարկ էր վերցրել, ես էլ երաշխավոր եմ եղել: Ինքը որոշակի խնդիրներ ունեցավ, նույնիսկ ես վարկի որոշ մասը վճարեցի, բայց, ահա, Ձեզանից իմացա, որ բանը հասել է դատարանին»,- «Ժողովուրդի» հետ զրույցում պատմել է պատգամավորը:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի  այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին