«Փաշինյանն արդեն իսկ կորցրել է գոյություն ունեցող «կադաստրի վկայականը»». Կարպիս Փաշոյան
Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաշինյանը ոչ թե «կադաստրի վկայական» է փորձում բերել Հայաստանի համար, այլ պարզապես կորցրել է արդեն իսկ գոյություն ունեցող վկայականը։
Ասվածի վկայությունը ՌԴ ԱԳՆ ամփոփիչ հայտարարությունն է, որտեղ արտացոլվել են Լավրովի, Բայրամովի, Միրզոյանի եռակողմ բանակցությունների արդյունքները։
Մասնավորապես՝ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար պատրաստակամություն են հայտնել ապահովելու իրենց տարածքներում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքները։
Իսկ ի՞նչ փոքրամասնություններ են ապրում Հայաստանում, որոնց իրավունքներով մտահոգված են Ադրբեջանը, Ռուսաստանը և ԱՄՆ-ը։ Արդյոք խոսքը Հայաստանից հեռացած ադրբեջանցիների մասին չէ։
Արդյոք Միրզոյանը տեսե՞լ է այդ հայտարությունը, թե Լավրովն ու Բայրամովը առանց իրեն են բանակցել, ինչպես Միշելն ու Ալիևը՝ առանց Փաշինյանի»։