▲ Դեպի վեր

Երկուշաբթի, 17.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը լայվով գովերգում էր առանց բիտում փռած ասֆալտը. Չախոյան

Բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը․ 

«Նիկոլ Փաշինյանը լայվով գովերգում էր առանց բիտում փռած ասֆալտը։

Ես հասկանում եմ, որ ինչ-որ տեղ Նիկոլ Փաշինյանը կարող է չհասկանա ասֆալտի որակական չափորոշիչները, բայց ՔՊ-ում մարդ չկա, որ ասի՝ «՞ինչ եք անում», ու ասենք՝ մարդը առանց հասկանալու գովում է։

Ըստ չափորոշիչների, 4.12 տոննա բիտում պետք է լցնեն 1.000 մ² խճի վրա, և այդ ամենը ծավալաթերթերում հատկացվում է։

Դե, որ մարդիկ ռիսկ են անում Նիկոլ Փաշինյանին կոռուպցիայով առանց բիտում ասֆալտ ներկայացնել առանց վախի զգացողության, արդեն պարզ է դառնում, թե ինչու է երկրում նոր փռած ասֆալտը կարճ ժամանակ հետո քանդվում։

Եթե մի երկու անգամ նման դեպքերի դեպքում պատասխանատուներին պատժեն, սենց բան չեր լինի»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին