Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Պարզվում է, ոչ թե նախընտրական ծրագիրն է իրականացվում, այլ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի բովանդակությունը.
«Ես նայում էի Թիֆլիսին ու մտածում Երեւանի մասին, Երեւանի սրճարանների ու առօրյայի մասին։ Ես մտածում էի պատերազմի մասին, այն պատերազմի, որ թաքնված էր այդ սրճարանների, ռեստորանների, ավտոմեքենաների, տոների ու համերգների ետեւում։
Ամենահրեշավոր պատերազմը այն է, երբ կողմերից մեկը տեղյակ չէ դրա մասին, չգիտի, որ ինքը պատերազմի մեջ է, որ պատերազմ են մղում իր դեմ, իր հողում, իր տան մեջ։
Ամենահրեշավոր պատերազմը այն է, երբ նրա աղմուկ-աղաղակը խեղդվում է ծափ-ծիծաղի, երգ ու պարի, երաժշտության ու համերգների, պարգեւների ու օվացիաների խառնիճաղանջ ժխորի տակ։ Այդ ալիքների տակ է, որ խլանում են գերվածների հառաչանքները, զոհերի մայրերի, քույրերի, կանանց ողբը, ովքեր իրենք անգամ չեն կռահում, որ իրենց որդիները, եղբայրներն ու ամուսինները զոհվել, գերեվարվել, կործանվել ու ավարտվել են պատերազմի դաշտում` չունենալով անգամ պաշտպանվելու հնարավորություն, չիմանալով անգամ, որ իրենց դեմ պատերազմ է մղվում, որ ահա գտնվում են պարտության եւ օրհասի շեմին։
Ես տեսնում էի այդ պատերազմը. այն ծվարել էր հարմարավետ սրճարանների, աղմկոտ ռեստորանների, գիշերային ակումբների, կառուցվող շենքերի, զզվելի առանձնատների, արարողակարգային ժպիտների, մեծ ծծերի, հաստ հետույքների, անամոթ խրախճանքի ետեւում»։