▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզել են, որ իրենց անունով ակտեր են եկել, որի դիմաց արդեն վճարած են եղել. «ՉԻ»

Այս օրերին բավականին խայտառակ իրավիճակ է ստեղծվել, ժոդովրդի լեզվով ասած՝ Փոսի գայիում: «ՉԻ»-ն ահազանգեր է ստացել քաղաքացիներից, որոնք միաբերան նույն բանն են պատմում: Բանն այն է, որ երբ վարորդի վրա ակտ է գրվում, այն ժամանակին չմուծելու դեպքում, ինչպես հայտնի է, դրա վրա տոկոսներ են գալիս: Վերջին օրերին, սակայն, քաղաքացիները պարզել են, որ իրենց անունով ակտեր են եկել, որի դիմաց արդեն վճարած են եղել:

 

Կան քաղաքացիներ, որոնց ակտերը 2013 թվականին են կաzմված: Շատերը պահել են մուծման կտրոնները, և հենց դրանցով ներկայացել են Փոսի գայի՝ ապացուցելու, որ եկած ակտերի համար մեկ անգամ արդեն վճարել են:

 

«ՉԻ» տեղեկություններով՝ իրավիճակի պատասխանատուները զիջում են այն մարդկանց «պարտքերը», որոնք պահել են վճարման կտրոնները, իսկ նրանք, ովքեր միամտություն են ունեցել դեն գցելու մեկ տարվա վաղեմություն ունեցող մուծման կտրոնները, ստիպված են լինելու վերստին վճարել արդեն վճարված ակտերի համար»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին