«Երկարատև քննարկում ունեցանք ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարի և նրա տեղակալների հետ: Մեր կողմից փոխանցվեց Արցախի ժողովրդի արդար և հիմնավոր պահանջը: Ռուս խաղաղապահները խնդրեցին փոխանցել, որ ՌԴ-ն ընդունում է, որ այս պահին խախտված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքին վերաբերող դրույթը»,- հայտարարեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: Նա ասաց՝ իրեն վստահեցրել են, որ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ամենօրյա ռեժիմով տեղեկություն կփոխանցեն ՌԴ-ին. «Պարտավորվել են ընդունել, որ աշխատանք ունեն անելու՝ իրավիճակը կարգավորելու և հումանիտար ճգնաժամը վերացնելու ուղղությամբ»,- հավելեց Ներսիսյանը: |
«Պարտավորվել են ամենօրյա ռեժիմով տեղեկություն փոխանցել ՌԴ». պետնախարարը հանդիպել է ռուս խաղաղապահների հրամանատարին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet