«Ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, ինչի՞ն եք սպասում. ուզում եք ամեն օր այս հրապարակում մարդկանց դիակնե՞ր ունենանք, որ արձագանքեք: Բավակա՛ն է»,- Ստեփանակերտի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ, անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին ու դիմելով միջազգային հանրությանը, ՀՀ-ին ու ՌԴ-ին, ասաց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: «Հասել ենք եզրագծին ու մեր համբերության և զրկանքների հաշվին այլևս ի վիճակի չենք ձեզ ընձեռելու քաղաքական մանևրներ կատարելու հնարավորություններ: Հյուծվելու տեղ այլևս չունենք: Ցանկացած զիջում այլևս մեր երեխաների կյանքի գնով է, որը երբեք չենք զիջելու»,- նշեց նա:
«Ուզում եք այս հրապարակում ամեն օր դիակնե՞ր ունենանք, որ արձագանքեք». Արցախի պետնախարարը՝ միջազգային հանրությանը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet