▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ո՞ւմ են խաբում Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը»

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «Անպատվաբեր սխալների կոպիտ արհեստով Սամվել Բաբայանը, երկրորդելով էդմոն Մարուքյանին, որը ազերիների ինտեգրացային ի պատասխան արցախցիներից իրենց տեսլականն է առաջարկում պատրաստել մոտալուտ բանակցություններին, հայտարարել է, թե դաշնակցականին ԱԺ նախագահ ընտրելը «սխալ» էր, հընթացս ազերիներին իրազեկում է, որ ինքն իր կողմնակիցներով դեմ էր քվեարկել։ Թշվառության տեսլականի երկրորդ արարն է՝ Ալիեւի պնդմամբ Ռուբեն Վարդանյանին հեռացրին պետնախարարի պաշտոնից, թե «լարվածությունը վերացնենք», ստացան ավելի կոշտ հարվածներ, շրջափակման օղակը վերջնական փակվեց, հիմա դաշնակցական ԱԺ նախագահից պետք է ձերբազատվե՞ն, ալիեւի պատասխանը չի ուշանա՝ ձեռքդ մեկնեցիր, գլուխդ կկտրեն։ Ակնայից ազեր հորդաները կգան։ Ո՞ւմ են խաբում Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը։ ՄԱԿ-ի ԱԽ նիստին ընդառաջ, խեղճության տեսլականի ներքո մահն է, սովամահության առաջին զոհի լույս հոգին վկա։ Միակ տեսլականը՝ անջատում, ապա ճանաչումն է հանում փրկության։ Եւ Արցախի օդի բացումը ՄԱԿ-ի պարենային եւ հումանիտար օգնության համար։ Ցեղասպանության կասեցում։ Ադրբեջանի կազմում Արցախը չի կարող լինել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին