ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Առուշի վերաբերյալ
Նախ` ասենք թե դիմավորել, ձեռք սեղմելը հլը մի պահ դնենք մի կողմ, բայց ի՞նչ ա նշանակում ազգն ա ընտրել: Ստեղ մի հատ մե՜ծ քուանշ, թե ազգն ա ընտրել: Ով, ով, բայց դու հո լավ գիտես, որ 7-10% կեղծվել ա: Դու հո լավ գիտես, որ հենց ձեր մոտ` Սյունիքում, ինչ կեղծիքներ ու բռնաճնշումներ են եղել: Հիմա վերջը քո համար Նիկոլը դավաճան ա, թշնամի ա, թե՞ ՀՀ մեծարգո վարչապետ: Այսինքն, դուրս ա գալիս, որ եթե ստացվեր «դիմադրության» ժամանակ Նիկոլին հեռացներ, բա էդ ժամանակ ի՞նչ էիր ասելու: Էլի ասելու էիր, որ ազգն ա ընտրել Նիկոլին, թե՞ ասելու էիր, որ ազգը հեռացրեց Նիկոլին:
Անձամբ ինձ համար, ով լիչնո պատերազմից հետո Նիկոլ ա ընտրել` կամ դավաճանության աստիճանի հասնող տգետ ա, կամ բառիս բուն իմաստով դավաճան ա, կամ էլ երկուսը միասին, իսկ էս մարդիկ իմ ու իմ պայքարի ընկերների ու մեզ հավատացողների համար ազգ չեն, այլ հայի տականքներ:
Մեկ էլ ո՞ւմ ծնոտի մասին էիր խոսում: Էն մարդկանց, ովքեր քո նստած ժամանակ քո համար դոշ էին տալիս ու նիկոլիկի ֆեյքերի կողմից խլեշվում, թե՞ էն մարդկանց, ովքեր քեզ համարում էին էս մեծ պայքարի մասնիկներից մեկն ու հիմա հիասթափվել են քո ասածից, որովհետև չեն տեղավորվել, հասկանալի պատճառներով, քո ասածի մեջ:
Հ.Գ. Ասել Սերժ Սարգսյանի` բոլորին պետք է ներել, բայց չմոռանալ ո´չ ասածը, ո´չ արածը»: