▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու ոչ թե հիշեր ու պահանջեր, այլ սիրեր ու ստեղծեր

Հասարակության երկբաժանումը հիմնականում կարելի է կապել բազմաթիվ արտաքին ու ներքին գործոնների հետ, բայց վերջին շրջանում հայ ավանգարդ հասարակության խնդիրների ու բարդույթների ամբողջ ՛՛ծաղկանոցը ՛՛ երևաց համաշխարհային ճանաչում ունեցող հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և նրա ամուսին Քանյե Վեսթի ժամանումից հետո: Որքան էլ մեծ էր ցանկությունս անմասն մնալ սոցիալական կայքերի լայն ու բազմաբովանդակ քննարկումներին, որոցից մի քանիսը հասնում էին անհաղթահարելի տկարամտության, չհաջոցվեց, և հիմա ցանկանում եմ ընթերցողի ուշադրությունը հրավիրել մի քանի մենթալիտետային հարցրերի, որոնց արդյունքում կհանգենք սատիրական եզրահանգման:

Երբ հասարակությունը կանգնած է քաղաքակրթությունների բախման կիզակետում, ստեղծվում է մի իրադրություն,որում բավականին աննախանձելի վիճակում է հայտնվում երիտասարդությունը: Երբ հարյուրամյակներ շարունակ  ասիական ավնադույթներով ապրած ցեղախումբն ընդամենը մի քանի տասնամյակում հայտնվում է առաջադեմ հասարակությունների բազմադարյան ձեռքբերումներով հարստացած կենսամշակութային խաչմերուկում, ապա իրար են բախվում բարոյական շատ եզրույթներ: Մեր երիտասարդությունը այսօր այս բախման զոհն է,և հատկապես հայ աղջիկները:

Բայց ի՞նչ կապ ունեն Քիմ Քարդաշյանն ու հայ հասարակության մեջ ներքին դոգմատիկ բարոյական սկզբունքները: Առաջին հայացքից՝  ոչ մի, բայց երբ փորձենք տղամարդկային սառը տրամաբանությամբ մոտենալ  Քիմին ու այսօրվա հայուհու լղոզված կերպարին, ապա կարող ենք միանշանակ պնդել, որ ասիական ավանդույթների հետ բացարձակ կապ չունեցող և ամբողջ մոլորակի առաջ սևամորթին ֆելյացիա մատուցող հայուհին կարողացավ  ավելի շատ բան անել իր արմատների համար, քան ասիական բարոյական նորմերին թվացյալ զոհ գնացող, ֆելյացիայից «վախեցող», բայց իրականում գաղտնաբար  դրանով զբաղվող հայուհին:

Եվ մի կողմից էլ պատկերացնում եմ, թե ինչպիսի սյուռեալիստական կլիներ, երբ այսօրվա հայուհին դուրս գար իր՝ արդեն աղտոտված ու եղծված «հնազանդ կերպարից» և դառնար նորմալ, առանց բարդույթների, ժպիտին ժպիտով պատասխանող «Նիցշեյան Գերմարդ» լույս աշխարհ բերող կին:
Ու ոչ թե հիշեր ու պահանջեր, այլ սիրեր ու ստեղծեր:

Հովհաննես Եսայան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին