▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրիորդական ազգանունը Բոզիկյան է. «Հրապարակ»

«ԱԺ պատգամավոր, «Առավոտի» նախկին լրագրող Մարգարիտ Եսայանի հարսանիքից հետո ՀՀԿ-ում վարակ է ընկել, եւ շատերի մոտ ցանկություն է առաջացել նշել իրենց ամուսնության ավելի բարձր «ամյակները»: Բանն այն է, որ «Վիվալդի» ռեստորանում մեծ շուքով ուրբաթ օրը կայացած խնջույքը պատվել է նաեւ Սերժ Սարգսյանը, ինչը քչերն էին հավանական համարում: Թեեւ հայտնի է, որ գործող նախագահը սիրում է նման քեֆ-ուրախությունները եւ անցած շաբաթ ներկա է եղել նաեւ Մերուժան Տեր-Գուլանյանի որդու հարսանիքին: Ի դեպ, Մարգարիտ Եսայանը, որի օրիորդական ազգանունը Բոզիկյան է, իր ամուսնության 30-ամյա հոբելյանին հրավիրել է բոլոր նրանց, ովքեր ներկա են եղել իր հարսանիքին` բարեկամներ, հարեւաններ, կուրսեցիներ, ՀՀԿ-ականներ, «Առավոտի» նախկին գործընկերներ, Գալուստ Սահակյանը: ՀՀԿ-ից ոմանք նեղացել են հրավիրված չլինելու պատճառով»:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին