Դիտեք նաև՝
«Իրավունք» թերթը գրում է․ Ակնհայտ է, որ պետական մակարդակով արվում է ամեն ինչ, որպեսզի ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանն արտահանձնվի Հայաստան, որպեսզի ենթարկվի քաղաքական հաշվեհարդարի։ Դրան հասնելու համար անգամ քրեական գործը Հայաստանի պետական լիազոր մարմինը ջանք ու եռանդ չի խնայել, թարգմանել և ուղարկել է ԱՄՆ՝ չգիտակցելով, որ այնտեղ նստած են մասնագետներ, ովքեր տալու են այդ վարույթի իրավաքրեական գնահատականը, որից հետո տալու են կարծիք այս վարույթի շրջանակում Հայաստանի մասին: Այս մասին օրերս հայտարարեց Վարդան Ղուկասյանի փաստաբան «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն Լեւոն Բաղդասարյանը: Նշենք, որ այս հարցով մտահոգում են Վ. Ղուկասյանի կուսակիցներն ու կողմնակիցները ինչպես Հայաստանում, անպես էլ Հարենիքի սահմաններից դուրս: Անգամ ստորագրահավաք կազմակերպվեց նրան չարտահանձնելու կապակցությամբ: Փաստաբանի հնչեցրած ահազանգը մեզ հետ զրույցում վերահաստատել է ԴՕԿ կուսակցության նախագահ Անույշ Խուդավերդյանը:
- Տիկին Խուդավերդյան, այնուհանդերձ շարունակվու՞մ է այն մտավախությունը, որ Վարդան Ղուկասյանին կարտահանձնեն Հայաստան:
- Այո, ներկայիս իշխանությունը ջանք ու եռանդ չի գործադրում դրա համար: Սակայն մեկ բան ակնհայտ է, որ եթե արտահանձնեն, ապա պետությունը, որպես պատասխանատու և նրա անվտանգության երաշխավոր, ի վիճակի չէ լինելու ապահովել նրա անվտանգությունը եւ մեծ հնարավորություն է տալու նրանց, ովքեր պատրաստվում են հաշվեհարդար տեսնել Վ․ Ղուկասյանի նկատմամբ՝ ազատվելով բազմաթիվ կոռուպցիոն սխեմաներով կատարած հանցագործությունների բացահայտումներից եւ պատասխանատվությունից: Հետեւաբար, մեր պահանջն ու խնդրանքն է՝ ո՛չ մի դեպքում չարտահանձնել Վարդան Ղուկասանին։
- Gellap-ի կատարած հարցումների արդյունքում՝ Վարդան Ղուկասյանը նախքան ձեռբակալվելը թվով երկրորդ տեղն էր զբաղեցնում, սա կարո՞ղ է պատճառ դառնալ, որպեսզի այս կերպ փորձեն ազատվել Վարդան Ղուկասյան քաղաքական գործչից:
-Միանշանակ այդպես է, ավելին՝ վերջերս վարչապետի աթոռը զբաղեցրած անձի հայտարարությունից հետո, եթե Վարդան Ղուկասյանը լիներ ազտության մեջ, ապա հիմա քաղաքում այսպիսի անդորր չէր տիրի, կլինեին բողոք ակցիաներ եւ այլն: Նա հասարակությանը կհաներ ոտքի, սակայն, ինչպես տեսնում ենք, ներկայիս իշխանությունը այսպես ասած, արխային է, քանի որ իր գրպանային ընդդիմությունը ոչինչ չի ձեռնարկելու:
- Ի վերջո, Վ. Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործերը բացառապես քաղաքակա՞ն հետապնդման հետեւանք են:
- Իհարկե, Վարդան Ղուկասյանը քաղահալածյալ է եւ ամեն բան պետք է անել, որպեսզի ապահովվել նրա անվտանգությունը: Կրկնում եմ՝ եթե Ղուկասյանին արտահանձնեն Հայաստան, ապա նրա կյանքը կվտանգվի, իսկ ներայիս իշխանությանը հենց դա է պետք: Հասարակությունը պետք է գիտակցի, որ այսքան ժամանակ Վարդան Ղուկասյանն ամեն հարցով նրանց կողքին է եղել, իսկ հիմա եկել է պահը, որ նրանք պահանջեն՝ ապահովել նրա անվտանգությունը՝ այն է որեւէ դեպքում չարտահանձնել Հայաստան:
Հեղինակ՝ Նանա Սարգսյան
Դիտեք նաև՝