Ոստիկանությունն ակնկալում և բարձր է գնահատում հասարակության աջակցությունը: Հասարակական կարգի պահպանումը համատեղ ուժերով միշտ էլ ավելի արդյունավետ է: Եվ այդ դաշտում թե՛ ոստիկանը, թե՛ քաղաքացին պետք է գործեն օրենքով ու արդարությամբ: Միևնույն ժամանակ, օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից, ինչպես որ իրավունքի շահարկումն ու չարաշահումը անընդունելի են և՛ իրավական, և՛ բարոյական տեսանկյունից: