▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օպերային մեներգիչները և Սիմֆոնիկի երաժիշտները` սահմանամերձ զորամասերում

Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր Օպերային թատրոնի թվով 43 մեներգիչներ և սիմֆոնիկ նվագախմբի արտիստներ ելույթներ ունեցան Տավուշի մարզի մի քանի սահմանամերձ զորամասերում: Համերգները ղեկավարում էր Օպերային թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Կարեն Դուրգարյանը:

Նախագծի նպատակն է հայ զինվորի մեջ զարգացնել դասական արվեստը և վստահեցնել նրան, որ նաև դասական մշակույթի գործիչներն են իր կողքին: Օպերային թատրոնի արտիստները մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ են վերաբերվում զինվորի ռազմական ոգին բարձր պահելու կարևոր նախաձեռնությանը:

Կարեն Դուրգարյանն իր և ողջ անձնակազմի անունից խորին շնորհակալություն հայտնեց հայ ազգի պաշտպաններին, ասելով, որ նրանց աչալուրջ ծառայության շնորհիվ այսօր մշակութային գործիչները կարողանում են ապահով շարունակել իրենց գործունեությունը և զարգացնել հայ մշակույթը:

Նախագիծը կունենա շարունակական բնույթ, և Օպերային թատրոնի արտիստները համերգներով հանդես կգան նաև այլ սահմանամերձ գոտիների զորամասերում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Օպերայի աջակցման հիմնադրամը, չնայած նորաստեղծ լինելուն, ծավալել է  լայն գործունեություն և արդեն իսկ իրականացրել է բավականին հնչեղ նախագծեր.

«Համերգ ճեմասրահում»  նախագծի շրջանակներում  Օպերային թատրոնի կամերային սրահում մինչ այժմ տեղի են ունեցել Հայատանի և հրավիրյալ արտիստների 33 համերգներ:

 «Օրկեստր +»    նախագծի շրջանակներում տեղի են ունեցել 5 հրավիրյալ երաժիշտների և խմբերի համերգներ սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Աջակցման հիմնադրամի նախաձեռնությամբ Օպերային թատրոնի խաղացանկից 9 ներկայացումներ և 1 համերգ ղեկավարել են Գերմանիայից, Շվեյցարիայից և Ավստրիայից հրավիրված դիրիժորներ:

Օպերային թատրոնի երաժիշտների և մեներգիչների հետ վարպետության դասընթացներ են անցկացրել Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Վրաստանից և Ռուսաստանից ժամանած արհեստավարժ արտիստներ:

Բեմադրվել է մեկ նոր «Ինքնասպանի գրառումներ» բալետային փսիխոդրամա ՊԻԿ նախագծի հետ համատեղ:

Իրականացվել են «Հեքիաթն է կանչում» բարեգործական համերգներ Երևանում, Գյումրիում և Վանաձորում՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան, որոնց ամբողջ հասույթը տրամադրվել է մանկատների և անապահով ընտանիքների երեխաներին: Հինադրամի կողմից տրամադրվել են 3 բարձրակարգ երաժշտական գործիքներ: Այս նախագծի նպատակը նաև շնորհալի երեխաների երաժշտական կրթությունն ապահովելն  ու նրանց դասական արվեստին ծանոթացնելն է՝ ապահովելով ազատ մուտք Թատրոնի խաղացանկային ներկայացումներին:

Հիմնադրամի կարևորագույն նպատակներից մեկն է հայ օպերային արվեստն արտերկրում ներկայացնելը: Օպերայի աջակցման հիմնադրամը հուլիսի 22-ին և 23-ին կազմակերպեց հյուրախաղեր Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնում: «Սպիտակ գիշերների աստղերը» փառատոնի շրջանակներում «Գայանե» բալետը 35 տարի անց մեծ հաջողությամբ նորից փայլեց Մարինյան թատրոնի պատմական բեմում և բարձր գնահատականի արժանացավ պետերբուրգյան խստապահանջ հանդիսատեսի կողմից: Նախագծին աջակցեց նաև մշակույթի նախարարությունը: Իսկ հոկտեմբերի 22-ին Օպերային թատրոնի մեներգիչները  ելույթ կունենան Սանկտ-Պետերբուրգի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, «Սանկտ Պետերբուրգի պալատներ» երաժշտական փառատոնի շրջանակներում:

Հիմնադրամը նաև նպատակ է հետապնդում ֆինանսական աջակցություն ցուցաբերել թատրոնի արտիստներին: 2014 թվականի հունվարից առ այսօր նրանց զգալի ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել:

Հիմնադրամի ջանքերով վերանորոգվել է Օպերային թատրոնի նվագախմբի փորձասենյակը և մեներգիչների փորձասենյակը:

Եվ սա դեռ ամենը չէ…

 

Օպերայի աջակցման հիմնադրամ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին