Պորտուգալացի Ռուի Մոտայի գլխավորած «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում ընդունեց չեխական «Մլադա Բոլեսլավին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։
58-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց 27-ամյա բրազիլացի հարձակվող Մատեուս Այասը: 76-րդ րոպեին «Նոայի» առավելությունը կրկնապատկեց 28-ամյա ֆրանսիացի հարձակվող Վիրջիլ Պինսոնը։
Երկրորդ տուրում «Նոան» հոկտեմբերի 24-ին կհյուրընկալվի ավստրիական «Ռապիդին»։