▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրկին կանցկացվի Հայաստանում նախադեպը չունեցող 𝐂𝐨𝐝𝐞 𝐁𝐚𝐭𝐭𝐥𝐞 հեղինակային միջոցառումը

𝐅𝐮𝐥𝐥 𝐋𝐞𝐚𝐫𝐧𝐢𝐧𝐠 ընկերությունը  այս տարի ևս կազմակերպում է Հայաստանում նախադեպը չունեցող 𝐂𝐨𝐝𝐞 𝐁𝐚𝐭𝐭𝐥𝐞 հեղինակային միջոցառումը, որին կարող են մասնակցել  թե´ սկսնակ, թե´ փորձառու ծրագրավորողներ, ինչպես նաև IT ոլորտի տարբեր մասնագետներ (ծրագրավորողներ, դիզայներներ, QA, մարքեթինգի և այլ մասնագետներ):

«Ունենալու ենք երեք հիմնական հաղթող, որոնք կստանան տարբեր չափի դրամական պարգևներ, իսկ բոլոր մասնակիցներին 𝐅𝐮𝐥𝐥 𝐋𝐞𝐚𝐫𝐧𝐢𝐧𝐠 ընկերության կողմից սպասվում են նվերներ»,-նշում է  «Ֆուլլ լեռնինգ» ընկերության հիմնադիր Գագիկ Ազոյանն ու հավելում, «𝐁𝐚𝐭𝐭𝐥𝐞-ը կազմակերպվում է ծանոթանալու, ուժերը փորձելու և մեկ թիմ դառնալու համար: Ինչպես նաև միավորելու թե´ Հայաստանի և թե´ այլ երկրների ծրագրավորողներին, որի արդյունքում ստեղծվում են տարբեր կապեր ու համագործակցություններ»:

Հանդիպումը տեղի կունենա Երևանի սրտում` 𝐄𝐥𝐢𝐭𝐞 𝐏𝐥𝐚𝐳𝐚 𝐁𝐮𝐬𝐢𝐧𝐞𝐬𝐬 𝐂𝐞𝐧𝐭𝐞𝐫-ում, հոկտեմբերի 𝟏𝟑-ին` ժամը 𝟏𝟎:𝟎𝟎, Մուտքն անվճար է, գրանցումներն արդեն սկսվել են 𝟎𝟗𝟑𝟐𝟖𝟏𝟏𝟕𝟖  հեռախոսահամարով և կազմակերպության ֆեյսբուքյան էջի միջոցով:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին