Ի՞նչի եք սպանում ֆուտբոլը․ ասել եք՝ Փյունիկը թող ֆուտբոլ խաղալ սովորի, ոչ թե հոգևորականների հետ աղոթք անի․․․Եղիշե Մելիքյանը՝ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին
Հատված Փյունիկի գլխավոր մարզչի հետխաղային ասուլիսից։
Նշենք, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում հոկտեմբերի 3-ին հանդիպել էին «Արարատ-Արմենիան» և «Փյունիկը»։
Հանդիպումն ավարտվել է Եղիշե Մելիքյանի թիմի հաղթանակով՝ 3-1 հաշվով։
Առաջին խաղակեսում տանտերերի կազմում հանդիպման հաշիվը բացեց Յեննեն՝ իրացնելով 11 մետրանոցը։ Երկրորդ խաղակեսում հյուրերի կազմում աչքի ընկան Օտուբանջոն (11 մ), Ագդոնը և Բուհարին։
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 18 միավոր ունի և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, «Փյունիկը»՝ 16 միավորով 4-րդը։