Ինչպես հայտնել էինք, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով: ՄԻՊ-ի թափուր պաշտոնում շրջանառվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանի անունը: Հրապարակ.am-ն այս առիթով գրում է․ «Նրա կենսագրությունն ուսումնասիրելով՝ անտեղյակ անձին կթվա, թե շատ լուրջ ճանապարհ անցած 40-ամյա կին է եւ արժանի է այս բարձր պաշտոնին։ Սակայն իրականում՝ եթե կենսագրությունից հանես տարբեր դասընթացներին մասնակցությունը ( Լոնդոնի Գլոբալ Համալսարանի (UCL) Կրթության և դիսլեքսիայի միջազգային ինստիտուտի «Ընթերցանության և գրելու դժվարություններ ունեցող երեխաների աջակցության մեթոդներ» դասընթաց, Կալիֆորնիայի Դեյվիսի Համալսարանի «Աուտիստիկ սպեկտորի խանգարումներ» դասընթաց, մասնակցություն է Ասիական զարգացման բանկի / ՀԱՀ Շարունակական կրթության բաժնի Կանանց ձեռներեցության, առաջնորդության և հաղորդակցության ծրագրին՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում եւ այլն), ինչպես նաեւ անհայտ բնույթի հասարակական գործունեությունը, տակը մնում է մեկ աշխատանքային փաստ՝ «Մոդամոնթ» հագուստի խանութների ցանցի մենեջերի պաշտոնը, որը նա զբաղեցրել է 2004-ից մինչեւ 2020 թվականը։ 2020 թ․ մայիսի 15-ին նա նշանակվել է փոխնախարար, ինչն այն ժամանակ համակարգում մեծ զարմանք առաջացրեց։ Այսօր, փաստորեն, նա կարիերային հաջորդ վերելքն է գրանցելու՝ նշանակվելով ՄԻՊ բարձր ու պատասխանատու պաշտոնին»։ |
Օմբուդսմենի պաշտոնի նոր թեկնածուն հագուստի խանութների մենեջեր է եղել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet