Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը լուսանկար է հրապարակել՝ գրելով․ ««Մենք պետք է X պահից դադարենք աշխարհը ընկալել Ադրբեջանի բառապաշարով, խոսույթով և բանաձևերով»։ Երեկվա իր հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը, որը աշխարհն ու Հայաստանը ընկալում է բացառապես Ադրբեջանի բառապաշարով»։ *** ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Դու ոչ միայն զիջել ես, այլ նաև հանձնել ես ՀՀ երբեմնի անկախությունը թուրք-ադրբեջանական ուժերին։ *** |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ իշխանության գլխին գտնվող անձը հայտարարում է, որ վերջին 7 տարում, իր պաշտոնավարման օրոք, որևէ բան չի զիջել, որ ՀՀ-ն ավել անկախ ու ինքնիշխան է դարձել, միայն առաջին հայացքից է թվում, որ գործ ունենք տիեզերական մասշտաբի սուտասանի հետ: |
***
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գրելը քիչ էր, հիմի էլ բանավոր ա ասում, որ պատրաստ եմ ստորագրել տեքստը։ Դա էլ քիչ ա` ասում ա. «սահմանային էսկալացիայի հիմք չկա»։ Տեսեք, սրանք անընդհատ շեշտում են Ալմա Աթա, բայց չգիտես ինչի` դեմարկացիան ոչ թե Ալմա Աթայի հիմք հանդիսացող 1988 թվականի հունվարի 12 քարտեզով են որոշում, այլ 1975-76 թվերի քարտեզներով։
Էսկալացիայի հիմքն էլ, որ բացառում էս, բա օրը 8 անգամ ՊՆ-ն ինչի՞ ա հերքում Ադրբեջանին. դրանք ամեն ինչ անում են, «լեգիտիմ հիմքեր» ստեղծելու համար։ Ադրբեջանը հերթական անգամ ստորացնում ա ու զաչումարիտ անում, ուրիշ բան չկա։
Ի դեպ ասեմ, որ 2020-ի սեպտեմբերին էլ Հ1-ին հարցազրույց տվեց, չհեռարձակվեց, հետոն շատ դաժան էր»։
Դիտեք նաև՝