▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նայում եմ լիսկայի հսկա ապարանքին ու զայրույթս չի մեղմվում

Վերջին անգամ Գորիսում եղել եմ 2006-ին: Առաջին անգամ սովետի ժամանակ էի եղել ու երբ 2006-ին տեսա՝ համարյա սարսափեցի, քանի որ սովետի ժամանակվա ծաղկուն Գորիսից հետք չէր մնացել:
Ահավոր էր Գորիսի թատրոնի վիճակը, որտեղ եղել էի 1989-ին եւ բավական տպավորիչ տեսք ուներ: Բայց վերջին անգամ տեսա գրեթե ավերակ մի բան. թատրոնի շենքն ու դահլիճը նմանվել էր ախոռի՝ անխնամ, անտերության մատնված:
Հունիսի 1-ից մինչեւ հիմա նայում եմ լիսկայի հսկա ապարանքին ու զայրույթս չի մեղմվում: Հավանաբար, այդ ,,լիսկայանիստը,, իր չափերով մի քանի անգամ գերազանցում է Գորիսի թատրոնի տարածքը: Եվ, վստահաբար, այդ ապարանքը սպասարկող կազմի անդամների թիվը տասնապատիկ ավելի է թատրոնի հաստիքացուցակում տեղ գտած աշխատակիցների թվից: 
Հիմա էլ նայում եմ լիսկայի՝ Երեւանում կառուցվող շքեղաշուք պալատը ու մտածում եմ՝ երեւի սա էլ իր ծավալներով գերազանցելու է Մայր թատրոնի շենքի չափերը:
Մի քանի տարի առաջ Մայր թատրոնում ,,Մակբեթ,, բեմադրեցին, ինչը շատ կարճ կյանք ունենցավ եւ հանվեց խաղացանկից:
Գուցե ճիշտը դա էր, քանի որ լիսկա-Մակբեթը կենդանի մեր առջեւ կանգնած է:
Էլ ի՜նչ ներկայացում, ի՜նչ բան...

Լրագրող Կիմա Եղիազարյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին