Հարգելի Պարույր: Դու հայտարարել ես ՀՀ նախագահի հրաժարականի պահանջով հացադուլ սկսելու մտադրությանդ մասին: Կյանքիդ բացառիկ ուղին եւ նույնքան բացառիկ արժեքդ բոլոր հայրենասեր հայերի համար ստիպում է ինձ դիմել քեզ բաց նամակով: Նամակիս նպատակն է՝ կրկին ու հրապարակավ հորդորել քեզ ոչ թե պայքարի քո նախընտրած ձեւից հրաժարվելու, այլ փոխելու եւ հզորացնելու այն, ժողովրդին դրա մեջ ներգրավելու խնդրանքով:
Հացադուլն ունի երկու հիմնական յուրահատկություն: Առաջինը՝ դա զուտ անձնական ձեռնարկ է ու եթե անգամ կրում է խմբակային բնույթ՝ միեւնույն է, այն կախված է անհատական եւ ֆիզիկական կարողություններից, սահմանափակելով լայն զանգվածների մասնակցությունը եւ էլ ավելի մեկուսացնելով պայքարի նախաձեռնողին: Երկրորդ ՝ հացադուլը բողոքի միջոց է, որը պարբերաբար կիրառվում է բանտերում, երբ ազատազրկվածը պահանջում է իր մեկուսացման պայմանների բարելավում, հարգանք իր արժանապատվության հանդեպ, քաղաքացիական իրավունքների ճանաչում, ինչպես նաեւ բանտային ադմինիստրացիայի կազմի փոփոխություն: Այս ցուցակից դու շեշտ ես դնում վերջին կետին, պահանջելով Հայաստսանը գաղութային ոստիկանապետության վերածած վարչախմբի ղեկավարի հրաժարականը: Կարելի է ենթադրել, որ նախորդ կետերը, ըստ քեզ, լուծում կստանան վերջինի կատարման դեպքում:
Սիրելի Պարույր, դու անչափ թանկ ես վճարել Հայաստանի ազատության ու անկախության համար, կյանքիդ 17 տարին անցկացնելով սովետական բանտերում: Դու բոլորիցս լավ գիտես, որ բանտի ադմինիստրացիայի փոփոխությունից, անգամ դրանց ՛՛եվրո՛- վերանորոգման ենթարկելուց հետո՝ բանտը մնում է բանտ: Բաստիլիան վերանորոգման ենթակա չէ՝ ահա ինչու ֆրանսիական հեղափոխությունը սկսվեց հենց Բաստիլիան քանդելուց: Հայաստանն այսօր բանտ է: Իհարկե, մի փոքր յուրահատուկ բանտ է, որտեղից պահակները մեծ պատրաստակամությամբ դուրս են ուղարկում բանտարկյալներին՝ որպեսզի նրանք ներսում չըմբոստանան ու հեղափոխություն չանեն, ինչպես անկեղծորեն խոստովանեց բանտապետերից մեկը: Սակայն այս բանտը մեր եւ քո երազած Հայրենիքն է ու մենք, այստեղ մնացողներս, պարտավոր ենք, իմ համոզմամբ, ոչ թե բանտապետերին փոխել, այլ բանտը վերացնել: Դրա համար հացադուլը չի օգնի:
Պարույր, դու Հայաստանի Հանրապետության առաջին քաղաքացին ես, դու անկախ Հայաստան հռչակեցիր դրա վերստեղծվելուց տարիներ առաջ: Այդպես որ քո պատասխանատվությունն էլ է բացառիկ: Դու ԽՍՀՄ, ԱՄՆ նախագահների, միջազգային ատյանների ղեկավարների զրուցակիցն ես եղել, ես չէ որ պետք է քեզ քաղաքական դասեր տամ: Իմ միակ նպատակն է հիշեցնել քեզ, որ մեր առջեվ խոյացող սպառնալիքներն ու մարտահրավերները կարող են հաղթահարվել ոչ թե անհատական կամ կուսակցական ջանքերով, այլ միմիայն համազգային միասնության եւ պայքարի միջոցով: Ուստի, քո պայքարը բոլորովին էլ բանտապետերի հետ չէ՝ այն բանտի ու ողջ բանտային համակարգի հետ է: Քո պայքարը պետք է լինի մեր պայքարը, միայն այդ դեպքում է հնարավոր հաղթանակը:
Ես հորդորում եմ քեզ հրաժարվել ՛՛ՀՀ նախագահի հրաժարականի պահանջով հացադուլից՛՛, եթե մամուլը բարեխղճորեն է փոխանցել քո մտադրությունը: Փոխարենը, հիշիր, որ Թիզբոնում 17 տարի պատանդ մնացած մեր մեծագույն արքան ոչ թե բարեփոխեց, այլ ոչնչացրեց իր ոսկեզոտ ճաղերով բանտը, առաջին իսկ հնարավորության դեպքում: Իրավիճակը բարենպաստ է՝ մեր դրսի գաղութատերերը մեկուսացված են եւ թուլացած, մեր ներսի բանտապետերը վախեցած եւ ու մոլորված: Քո ընդհատակյա հակասովետական կազմակերպությունը կոչվում էր ՛՛Շանթ՛՛: Այսօր իրական Շանթը իր քաղբանտարկյալ ընկերների հետ միասին նստած է Բաստիլիայում: ժամանակն է դուրս գալ Ազատության հրապարակ, Պարույր, այնտեղից դուրս հանելով սադրիչներին ու գործակալներին: Ժամանակն է հրավիրել ազգը անժամկետ հանրահավաքի եւ հայտարարել համազգային մոբիլիզացիա՝ պետական անկախությունը պաշտպանելու կոչով: Հենց այնտեղ, Ազատության հրապարակում է սկսվել ազգային-ազատագրական պայքարը քառորդ դար առաջ: Այնտեղ էլ այն պետք է շարունակվի, սակայն ոչ թե հացադուլների կամ երթերի, այլ ազատ ու արդար Ընտրությունների միջոցով, որոնց համար պետք է հենց հրապարակում անցկացվի ազգային հանրաքվե: Եթե ոչ ոք չի համարձակվում ասել եւ անել դա, ուրեմն դու պետք է ասես, դու պետք է անես: Մենք կողքդ ենք լինելու: Բաստիլիան չեն բարեփոխում՝ այն քանդում են: Կարթագենը պետք է տապալվի:
Հարգանքով,
Տիգրան Խզմալյան
Հարգելի Պարույր: Դու հայտարարել ես ՀՀ նախագահի հրաժարականի պահանջով հացադուլ սկսելու մտադրությանդ մասին: Կյանքիդ բացառիկ ուղին եւ նույնքան բացառիկ արժեքդ բոլոր հայրենասեր հայերի համար ստիպում է ինձ դիմել քեզ բաց նամակով: Նամակիս նպատակն է՝ կրկին ու հրապարակավ հորդորել քեզ ոչ թե պայքարի քո նախընտրած ձեւից հրաժարվելու, այլ փոխելու եւ հզորացնելու այն, ժողովրդին դրա մեջ ներգրավելու խնդրանքով:
Հացադուլն ունի երկու հիմնական յուրահատկություն: Առաջինը՝ դա զուտ անձնական ձեռնարկ է ու եթե անգամ կրում է խմբակային բնույթ՝ միեւնույն է, այն կախված է անհատական եւ ֆիզիկական կարողություններից, սահմանափակելով լայն զանգվածների մասնակցությունը եւ էլ ավելի մեկուսացնելով պայքարի նախաձեռնողին: Երկրորդ ՝ հացադուլը բողոքի միջոց է, որը պարբերաբար կիրառվում է բանտերում, երբ ազատազրկվածը պահանջում է իր մեկուսացման պայմանների բարելավում, հարգանք իր արժանապատվության հանդեպ, քաղաքացիական իրավունքների ճանաչում, ինչպես նաեւ բանտային ադմինիստրացիայի կազմի փոփոխություն: Այս ցուցակից դու շեշտ ես դնում վերջին կետին, պահանջելով Հայաստսանը գաղութային ոստիկանապետության վերածած վարչախմբի ղեկավարի հրաժարականը: Կարելի է ենթադրել, որ նախորդ կետերը, ըստ քեզ, լուծում կստանան վերջինի կատարման դեպքում:
Սիրելի Պարույր, դու անչափ թանկ ես վճարել Հայաստանի ազատության ու անկախության համար, կյանքիդ 17 տարին անցկացնելով սովետական բանտերում: Դու բոլորիցս լավ գիտես, որ բանտի ադմինիստրացիայի փոփոխությունից, անգամ դրանց ՛՛եվրո՛- վերանորոգման ենթարկելուց հետո՝ բանտը մնում է բանտ: Բաստիլիան վերանորոգման ենթակա չէ՝ ահա ինչու ֆրանսիական հեղափոխությունը սկսվեց հենց Բաստիլիան քանդելուց: Հայաստանն այսօր բանտ է: Իհարկե, մի փոքր յուրահատուկ բանտ է, որտեղից պահակները մեծ պատրաստակամությամբ դուրս են ուղարկում բանտարկյալներին՝ որպեսզի նրանք ներսում չըմբոստանան ու հեղափոխություն չանեն, ինչպես անկեղծորեն խոստովանեց բանտապետերից մեկը: Սակայն այս բանտը մեր եւ քո երազած Հայրենիքն է ու մենք, այստեղ մնացողներս, պարտավոր ենք, իմ համոզմամբ, ոչ թե բանտապետերին փոխել, այլ բանտը վերացնել: Դրա համար հացադուլը չի օգնի:
Պարույր, դու Հայաստանի Հանրապետության առաջին քաղաքացին ես, դու անկախ Հայաստան հռչակեցիր դրա վերստեղծվելուց տարիներ առաջ: Այդպես որ քո պատասխանատվությունն էլ է բացառիկ: Դու ԽՍՀՄ, ԱՄՆ նախագահների, միջազգային ատյանների ղեկավարների զրուցակիցն ես եղել, ես չէ որ պետք է քեզ քաղաքական դասեր տամ: Իմ միակ նպատակն է հիշեցնել քեզ, որ մեր առջեվ խոյացող սպառնալիքներն ու մարտահրավերները կարող են հաղթահարվել ոչ թե անհատական կամ կուսակցական ջանքերով, այլ միմիայն համազգային միասնության եւ պայքարի միջոցով: Ուստի, քո պայքարը բոլորովին էլ բանտապետերի հետ չէ՝ այն բանտի ու ողջ բանտային համակարգի հետ է: Քո պայքարը պետք է լինի մեր պայքարը, միայն այդ դեպքում է հնարավոր հաղթանակը: Ես հորդորում եմ քեզ հրաժարվել ՛՛ՀՀ նախագահի հրաժարականի պահանջով հացադուլից՛՛, եթե մամուլը բարեխղճորեն է փոխանցել քո մտադրությունը: Փոխարենը, հիշիր, որ Թիզբոնում 17 տարի պատանդ մնացած մեր մեծագույն արքան ոչ թե բարեփոխեց, այլ ոչնչացրեց իր ոսկեզոտ ճաղերով բանտը, առաջին իսկ հնարավորության դեպքում: Իրավիճակը բարենպաստ է՝ մեր դրսի գաղութատերերը մեկուսացված են եւ թուլացած, մեր ներսի բանտապետերը վախեցած եւ ու մոլորված:
Քո ընդհատակյա հակասովետական կազմակերպությունը կոչվում էր ՛՛Շանթ՛՛: Այսօր իրական Շանթը իր քաղբանտարկյալ ընկերների հետ միասին նստած է Բաստիլիայում: ժամանակն է դուրս գալ Ազատության հրապարակ, Պարույր, այնտեղից դուրս հանելով սադրիչներին ու գործակալներին: Ժամանակն է հրավիրել ազգը անժամկետ հանրահավաքի եւ հայտարարել համազգային մոբիլիզացիա՝ պետական անկախությունը պաշտպանելու կոչով: Հենց այնտեղ, Ազատության հրապարակում է սկսվել ազգային-ազատագրական պայքարը քառորդ դար առաջ: Այնտեղ էլ այն պետք է շարունակվի, սակայն ոչ թե հացադուլների կամ երթերի, այլ ազատ ու արդար Ընտրությունների միջոցով, որոնց համար պետք է հենց հրապարակում անցկացվի ազգային հանրաքվե: Եթե ոչ ոք չի համարձակվում ասել եւ անել դա, ուրեմն դու պետք է ասես, դու պետք է անես: Մենք կողքդ ենք լինելու: Բաստիլիան չեն բարեփոխում՝ այն քանդում են: Կարթագենը պետք է տապալվի:
Հարգանքով,
Տիգրան Խզմալյան