Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական դաշտում ներկա անկայուն վիճակի արմատները բավականին խորն են : Դրանք սկիզբ են առնում ԻՊ- ից : ԱՄՆ հատուկ ջոկատը, որը պայքարում էր ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ, մի քանի ամիս առաջ, սպանեց դրա անդամներից մեկին, նրա մոտից հայտնաբերվեցին փաստաթղթեր, որոնք վկայում էին, որ Թուրքիայի և ահաբեկչական խմբավորման միջև գործարքներ են տեղի ունեցել, այդ մասին հայտնել էր բրիտանական The Guardian պարբերականի Մերձավոր Արևելքի թղթակից Մարտին Չուլովը :
Էրդողանը անցավ ինքնապաշտպանողական գործողությունների և ԱՄՆ- ի հետ միասին սկսեց պայքարել ԻՊ- ի զինյալների դեմ : Թուրքիան դարձավ ԻՊ- ի դեմ պայքարող կոալիցիայի անդամ : Սակայն, Թուրքիայի այս տեսակ քաղաքականությունը լուրջ բացեր ուներ, քանի որ այն չէր նախատեսել հետագա գործողությունների պլան, կամ էլ դրանք բավական անհաջող էին, քանի որ հետո բազում խնդիրներ էին առաջացնելու Թուրքիայի համար : Եվ վերջապես, եթե Թուրքիան դեմ էր ԻՊ-ի գոյությանը և հակաահաբեկչական տրամադրվածություն ուներ, ապա ինչո՞ւ էր աչք փակում Սիրիա ներխուժող զինյաների վրա : Պարզ է դառնում, որ ներկայիս Թուրքական քաղաքականությունը վերածվում է կրկեսի :
Հետո, Էրդողանի համար անսպասելի ևս մեկ բան տեղի ունեցավ, ինչը ստիպեց նոր հուսահատ քայլերի գնալ : Նրա իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) չհավաքելով ձայների մեծամասնությունը՝ ստիպված էր կոալիցիա ստեղծել, սակայն սա չէր մտնում " մահմեդականների առաջնորդի " պլանների մեջ : Սակայն նա ձևական փորձեր կատարեց, օրինակ ՝ Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) հետ : Նման պայմաններում Էրդողանը որոշեց սրել իրավիճակը ներքաղաքական դաշտում, փորձելով հասնել նոր՝ արտահերթ խորհրդական ընտրությունների : Սկսվեց Թուրք - Քրդական հակամարտությունը, որը լուրջ սպառնալիք է Թուրքիայի համար : Էրդողանը սկսեց պայքարել Ասադի ռեժիմի դեմ, նորից համագործակցելով ԱՄՆ-ի հետ : Իսկ Պուտինը իր հերթին, բավականին հաստատուն քայլերով մտավ Սիրիա և կանգնեց Ասադի կողքին : Սա հերթական անգամ խառնեց Էրդողանի խաղաթղթերը : Թուրքիան փորձելով շեղել Պուտինի ուշադրությունը՝ " միացրեց " Ադրբեջանի " շարժիչը " : Ադրբեջանւը սկսեց լարվածության տակ պահել Հայ - Ադրբեջանական և Ղարաբաղա - Ադրբեջանական սահմաններում և քանի որ Ռուսաստանը համարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, նա պետք է արձագանքեր : Բացի այդ Թուրքիան անհանգիստ է, որովհետև, մտնելով Սիրիա՝ Պուտինը երկկողմանի շրջափակման մեջ է առնում Թուրքիային :