Ողջույն, իմ անունը Լևոն Աբգարյան է, ես անվաչմշկորդ եմ և բավականին հայտնի եմ Երևանում: Շատերդ եք տեսել ինձ Երևանի փողոցներում ականջակալներով սլանալիս:
Այս պահին ես հայտնվել եմ մի բարդ իրավիճակում: Մի քանի տարի առաջ բնակարանս վաճառեցի մտերիմներիցս մեկին՝ հիփոթեքային պայմանագրով: Բավականին մոտ համարելով ու վստահելով նրան՝ բանկի փոխանցած ողջ գումարը, այն է՝ 70.000 ԱՄՆ դոլլար տվեցի նրան՝պայմանով, որ պետք է վերադարձներ: Այդ մարդը, սակայն, չարաշահելով իմ վստահությունը, վճարել է բանկին մի որոշ գումար և անհետացել է:Բանկը հետագայում՝ 2014 թվականի մայիսից աճուրդի է դրել իմ բնակարանը և ամեն վայրկյան կարող է վաճառել նախնական 40.000 ԱՄՆ դոլլար գնով: Քանի որ սա նախնական գինն է, անհրաժեշտ կլինի ևս 10.000 ԱՄՆ դոլլար՝ տունը վերջնական գնելու համար:
Ես ձեր օգնությանն կարիքն ունեմ, որպեսզի չհայտնվեմ փողոցում:
Աճուրդին հետևելու համար կարող եք այցելել akson.am կայք,անշարժ գույքի բաժնում երևում է իմ բնակարանը՝ ՀՀ ք. Երևան, Կոմիտասի պողոտա 30 շենք, թիվ 49:
Իմ միակ ցանկությունը տունս ետ ստանալն է: Եթե դուք, բարի մարդիկ,կարողանաք օգնել ինձ ձեր հնարավորությունների սահմաններում և տեղեկացնել ձեր ծանոթներին ու ընկերներին, անչափ շնորհակալ կլինեմ:
Աստված ձեզ օրհնի, հարգանքներով ձեր Լևոն: