▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միացի´ր դիմադրությանը, ազատագրենք Հայաստանը

Դեկտեմբերի 14-ից Նախախորհրդարանը սկսում է «Միացի´ր դիմադրությանը, ազատագրենք Հայաստանը» խորագրով շաբաթական մեկ երթ:

Ամեն շաբաթ օր՝ ժամը 15:00-ին, Նախախորհրդարանը անցկացնելու է այս խորագրով երթ, և երթի շրջանակներում առաջիկայում և´ իրազեկման խնդիր ենք լուծելու, և´ համախմբվելու, և´ ինքնակազմակերպվելու:

Ազատագրել բառը մարդկանց մոտ միշտ այն տպավորությունն է ստեղծում, խոսքը սահմանից դուրս ազատագրման մասին է: Բայց այսօր Հայաստանը զավթված է: Օրինակ՝ հենց այսօր մենք պետք է ազատագրենք Ամուլսարը, որը անգլիացիներին են տվել: Իսկ այն ռազմավարական նշանակության կենտրոն է՝ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի համար: Եվ այսպես շատ օրինակներ կարող ենք բերել: Այսինքն մենք պետք է ի վերջո հասկանանք, որ մեր երկիրը բռնազավթված է՝ և´ դրսի, և´ ներսի ուժերի կողմից: Մենք ուզում ենք կառուցել պետություն, որը պատկանում է հային: Այսօր փաստացի մեր պետությունը մերը չէ: Նախ մենք չունենք պետություն, բայց այն, ինչ կա, դա էլ մերը չէ. սարերդ, ձորերդ, լճերդ՝ ամբողջը վաճառված են, էլ չեմ ասում պետական կառավարման համակարգը, որը զրո է:

Եղիա Ներսիսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին