▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր զինանշանը պետք է արտահայտի մեր այսօրվա պետությունը. Ժաննա Անդրեասյան

Այս պահին զինանշանի փոփոխման համար քննարկում և որևէ աշխատանքային խումբ չկա: Իհարկե հարցը ձևակերպված է և դրա շուրջ պետք է մտածել, բայց ավելի կոնկրետ աշխատանքային պրոցես չկա:

Ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ճեպազրույցի ժամանակ:

Նա, պատասխանելով լրագրողների հարցերին, մանրամասնել է՝ ինչ է նշանակում մտածել աշխատանքներ սկսելու մասին, արդյոք փոխելու են զինանշանը:

«Մտածել այն խնդիրների մասին, որոնք գուցե կարիք ունեն փոխելու: Սա այն հարցերից է, որի շուրջ պետք ավելի երկար աշխատանք տանենք, որպեսզի փոփոխությունների անհրաժեշտության մասին ավելի հստակ կարծիք ձևավորվի:

Մասնագիտական խումբ վաղուց է եղել, այսինքն տարիներ առաջ արդեն աշխատանք արվել է, նաև որոշակի տարբերակներ են քննարկվել, սա եղել է մոտ 5-6 տարի առաջ, և հիմա կարիք կա վերադառնալ այդ ամենին, որովհետև գործընթացը սկսվել է, սակայն ավարտին չի հասել»,- ասել է նախարարը:

Անդրեասյանը կարծում է, որ պետական խորհրդանիշները պետության դեմքն են, և որևէ փոփոխություն պետք է շատ լավ մտածված, քննարկված ու հասկացված լինի:

«Այսինքն պետք է հասկանանք՝ ինչ ենք փոխում և ինչի:

Մենք պատմությունից չենք հրաժարվում և չենք էլ կարող հրաժարվել, ուղղակի պետք է հասկանալ ինչպես ենք մենք վերաբերվում մեր ներկային, մեր խորհրդանիշները նաև պետք է արտահայտեն մեր այսօրվա պետությունը»,- ասել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին