▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր խաչը պատերազմն է․․.

Այն ինչ գրեմ, ոչ միանշանակ կընկալվի: Հա, ոչ ոք չի ուզում պատերազմ, հա խաղաղությունը գերադասելի է․․․ բայց․․․

Բայց մեր թշնամին հասկացավ, որ պատերազմն իրենց շահերից չի բխում, ավելի ճիշտ՝ հայերի շահերից է բխում, ավելի ճիշտ, արտագաղթի, հիասթափության, դժգոհության ներքին խժդժությունների ֆոնին, մի փոքր այսպիսի լարվածությունն ի հեճուկս շատ շատերի, ոչ թե փախուստ, պանիկա և համատարած արտագաղթ առաջ բերեց, այլ ճիշտ հակառակը:

Օրինա` ընկերներիցս հա գրում են ինձ Ռուսաստանից, հարցնում են, ասում են, թե լուրերով նայեցին, թե հայկական դիրքերը հրետանիա գնակոծում, ասում են, արդեն տոմս են վերցնում հետ գան, ուրիշ ընկերներ, մտածում են գումար հավաքեն ստեղի համար: Այստեղ մարդիկ, զինկոմիսարիատ են գնում՝ իմանան, թե եթե մարտական գործողություններ սկսվեն, իրենք զինկոմիսարիատից են շարժվելու, թե միանգամից կամավոր ջոկատներ են կազմելու բարձրանան դիրքեր, մարդիկ պանիկայի փոխարեն՝ ասում են գնում ենք Բաքուն գրավենք, քաղաքական ուժերը միանգամից ի մի եղան, կարճ ասած, մի ակնթարթում՝ ժողովուրդը վերածվեց ազգի, և ինչպես արդեն շրջանառության մեջ լայն տարածում է գտել՝ հանրապետությունը վերածվեց Հայրենիքի․․․

Ասելս ինչ է․․․ սա մեր ազգի ֆենոմենն է, բայց պատահական չի նկատել Թումանյանը, որ մեր խաչը պատերազմն է․․․ խաչ պատերազմին․․․ հապա հետդարձ հայացք ցցեք՝ երբ զենք ենք բռնել՝ հաղթել ենք․․․ Միանգամից ամբողջ աշխարհը իրար խառնվեց, որ խաղաղացնի․․․ պատերազմն իրենց ձեռք չի տալիս․․․ մեզ էլ պետք չի․․․ բայց մեր օգտին է․․․ որքան էլ տարօրինակ է հնչում, բայց․․․ մեր խաչը պատերազմն է․․․

Զաքար Խոջաբաղյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին