▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի. Արա Աբրահամյան. «ՀԺ»

«Ռուսաստանի հայերիմիության նախագահ Արա Աբրահամյանը երեկ «ՀԺ»-ին տված հարցազրույցում ասել է, որ հայ գործարարները ՌԴ-ում խնդիրներ ունեն, բայց վիճակը դեռ ծայրահեղ չէ։ Նա անդրադարձել է մի քանի այլ խնդիրների։

Պարոն Աբրահամյան, «Հայաստան» համահայկական հիմնադրամից մեզ ասացին, որ ՌԴ-ում անցկկացվող ամենամյա դրամահավաք-ճաշկերույթը այս տարի կարծես թե տեղի չի ունենալու ու դա, կարծես թե, ՌԴ-ում տիրող իրավիճակի հետ է  կապված։ Այդ աստիճանի վա՞տ է, որ հնարավոր չէր ինչ-որ ձեւով անել այդ հավաքը։

Ես չեմ կարող ասել՝ այդ աստիճանի վատ է։ Իհարկե, այսօր փոփոխություններ կան, իհարկե, պատժամիջոցներ են, իհարկե, բիզնեսի վրա ազդում է, բայց այդ աստիճանի վատ՝ նման բան չկա։ Ինձ թվում է, խնդիրը կայանում է նրանում, որ առանց փող հավաքելու էլ մենք բոլորս արդեն կամավոր ինչ պետք է անում ենք, էլ փող հավաքելու համարյա կարիք չի զգացվում։ Բոլորս գնում ենք, գալիս ենք, բոլորս տեսնում ենք, ասենք, եթե պետք է մի որեւէ պրոյեկտ իրականացնել, ինքներս ենք վերցնում, ամեն ինչ ինքնակամ անում, արդեն սովորել ենք։ Ինձ թվում է դա է պատճառը։

ՌԴ-ում ստեղծված տնտեսական վիճակից, ռուբլու անկումից հետո հա գործարարների վիճակն ինչպե՞ս է այդտեղ, ի՞նչ է կատարվում։

Կատարվում է այն, ինչ ճգնաժամերի ժամանակ կատարվում է: Իհարկե, անկում կա, իհարկե, դա ոչ միայն մեր այստեղի հայերի վրա է անդրադառնում, այլ նաեւ Հայաստանի, բայց այնպիսի վիճակ չէ, որ կորցրել ենք, կարող ենք նստել-լացել, Կիկոսի մահը սարքել, այդպիսի բան այսօր չկա:

Բայց կարող է լինի՞:

Ես լավատես եմ, դրական եմ նայում, ես չգիտեմ՝ կարող է լինի, թե ոչ, բայց մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի: Ես գիտեմ, որ եթե այսպես շարունակվի, իհարկե, խնդիրներ կառաջանան: Դա աքսիոմա է, դա պարզ երեւում է. եթե նավթի գինն իջնում է, գազի գինը իջնում է, եթե գազը չեն կարողանում վաճառել Եվրոպային... հիմա մենք, որպեսզի նոր շուկա գտնենք, ամեն ինչին ժամանակ է պետք, որպեսզի վերականգնվի: Որ ամեն ինչ կգա բալանսի, չեմ կասկածում, բայց ե՞րբ: Պետք է մի քիչ հասկանանք՝ ինչ է կատարվում, ճիշտ պլանավորենք մեր գործերը, որ չբերի բանկրոտի, անուղղելի դրության, բիզնեսը կորցնենք: Հիմա ես չգիտեմ, թե ինչ կարող է լինել մյուս տարի, բայց ամեն դեպքում, մենք պետք է հասկանանք, որ պրոբլեմը կարճատեւ է»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին