Թարմացված․ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարտունիում հարձակվել են «Հայաքվե»-ի ներկայացուցիչների վրա, պատռել թղթեր։ Սա արդեն 2-րդ դեպքն է հենց Մարտունիում։ |
Մարտունիում ծեծել են «Հայաքվեի» ներկայացուցիչներին և ստորագրողներին
«Քիչ առաջ կրկին հարձակվել են Հայաքվեի Մարտունու ներկայացուցիչների վրա։
10-12 հոգով են եղել։ Թղթեր են պատռել, հարվածել մեր ներկայացուցիչներին, ծեծի են ենթարկել մի քանի ստորագրողների։ Փորձել են հարվածել ոստիկանների։ Տեղի ունեցածի վերաբերյալ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում։ Մանրամասներն՝ ավելի ուշ»,-նշված է «Հայաքվեի» ֆեյսբուքյան էջում։