Մարդ ու կնիկ մեզ կրթում են իրենց տգիտությամբ...Բագրատ Սրբազան
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն անդրադարձել է Կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանությանը․ «Մեր հայրենակիցներից մեկը շատ դիպուկ ասել էր՝ դու տգետ չես, դու դավաճան ես․ տգետը մի բան է, դավաճանն՝ այլ»,- ասել է Սրբազանը՝ հավելելով, որ միտումնավոր տգիտությունը ևս դավաճանություն է։ «Երբ երկրիդ կառավարիչը տգետ է, ինչպես ասում է Սուրբ գիրքը, կորստյան է մատնում ամբողջ ժողովրդին»։ |