▲ Դեպի վեր

Ուրբաթ, 14.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Մամուլի քարտուղարն՝ Ավինյանի կնոջ ընկերուհու մասին․․․

Մամուլի քարտուղարն՝ Ավինյանի կնոջ ընկերուհու մասին․․․

Կարդացեք նաև՝ Ի՞նչ կապ ունեն ԱՆԻՖ-ը, Դելավերի օֆշորային ընկերությունները և Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին

***

«Մարտի 10-ի դրությամբ ավտոբուսի վաճառված տոմսային պրոդուկտներից քաղաքապետարանը հավաքագրել է շուրջ 2,5 մլրդ դրամ, որի 210 հազարից ավելին եղել են փաթեթային տոմսերը՝ 71 տոկոսը հիմնական, 29 տոկոսը՝ արտոնությունները»,- ասուլիսի ժամանակ հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը: Նա նշել է, որ ավտոբուսի համար չվճարողների տուգանքի մասով նախաձեռնություն կա: «Տուգանքների կիրառումը իրականացվելու է, երբ ԱԺ-ի կողմից հավանության կարժանանա: Մի քանի մեխանիզմ է լինելու, գումարային տուգանքի չափն էլ է իր մեջ տարբերություն ունենալու, մի դեպքում դա չվճարողներին է վերաբերվելու, մի դեպքում՝ այլ մարդու տոմսային պրոդուկտով վճարում անողին, մի դեպքում էլ՝ տարեկան փաթեթ ունեցող և առհասարակ որևիցե տրանսպորտի մեջ վճարում չկատարող մարդուն»: Կոստանյանի խոսքով՝ եթե ավտոբուսի համար վճարվող գումարները քաղաքապետարանի բյուջե չմուտքագրվեն, որոշակի ժամանակ հետո խնդիրներ են առաջանալու. «Օրինակ՝ պլանավորել ենք, որ այս տարի 45 հատ տրոլեյբուս պետք է գնենք, կարող է վերջնարդյունքում պարզվի, որ դրա համար գումար չկա: Վճարող մարդը ինչո՞ւ չվճարող մարդու համար պետք է վճարի»,- հավելել է Կոստանյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին