▲ Դեպի վեր

Ուրբաթ, 11.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Լուկաշենկոն պաշտոնյաներին խորհուրդ է տվել սիրուհիներին «պահել» սեփական ֆինանսների հաշվին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում սպորտի զարգացման համար հատկացվող միջոցները պետք է արդյունավետ ծախսել: Նա պաշտոնյաներին կոչ է արել սիրուհիների «պահել» ոչ թե պետության, այլ սեփական ֆինանսների հաշվին, փոխանցում է RBC-ն։

«Ուզում եմ ասել, որ հարազատներին, մերձավորներին, սիրուհիներին խնդրում եմ, «պահեք» սեփական ֆինանսների հաշվին», - ասել Է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոն հավելել է, որ «խնդիր չունի հետևելու, թե իրականում ուր են գնում պետական փողերը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին