ASEKOSE.am-ը տեղեկացնում է, որ այսօր` հունիսի 4 ին, Ասեկոսե.ամ ֆեյսբուքյան փրոֆայլի գաղտնաբառը « կոտրել են» են, փոխելով նաև դրան կցված էլեկտրոնային հասցեի գաղտնաբառը :
Այս պահին մենք վերը նշված փրոֆայլն ու էլեկտրոնային հացեն օգտագործելու հնարավորություն չունենք: Եվ այս հաղորդագրությամբ տեղեկացնում ենք, որ նշված ֆեյսբուքյան փրոֆայլից տարածած ցանկացած հաղորդագրություն և ուղարկված էլեկտրոնային նամակ մեզ հետ որևէ առնչություն չունի, մինչ մեր մասնագետների կողմից դրա հնարավոր վերականգնումը:
Նշենք, որ փաստի առթիվ մենք տեղեկացրել ենք պատկան ատյաններին:
Ասեկոսե.ամ ֆեյսբուքյան փրոֆայլը ֆեյսբուք սոցիալական ցանցում ուներ մոտ 5000 ընկեր:
Հավելենք, որ ASEKOSE.am-ի ֆեյբուքյան էջը շարունակում է իր բնականոն գործունեությոնը: