▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կնքահայրը. «ՀԺ»

«Իշխանության վերին օղակներում նշում են, թե հունվարի 5-ի երեկոյան՝ Սուրբ Զատկի պատարագից հետո, որին հաջորդելու է Ջրօրհնեքը,  տեղի է ունենալու մի բան, որը, ըստ էության, մեսիջ է ողջ քաղաքական դաշտին, ինչպես նաեւ հանրությանը։

Ջրօրհնեքի արարողության ընթացքում Հայ առաքելական եկեղեցում կատարվում են սուրբգրային ընթերցումներ, աղոթքներ, հանդիսավոր բերվում է սուրբ Մյուռոնի աղավնին, պատարագիչ եկեղեցականը Մյուռոնը կաթեցնում է  ջրի մեջ, ապա ջրի մեջ գցված խաչը «Պահպանիչ»-ի ժամանակ հանում, տալիս է օրվա խաչի կնքահորը։ Եվ ահա, ինչպես խոսվում է իշխանության վերին օղակներում, այդ օրվա խաչի կնքահայրը պլանավորված է, որ լինելու է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով համարվում է 2018-ի նախագահի ամենահավանական թեկնածուն։ Սուրբծննդյան եկեղեցական արարողությունների ժամանակ, ըստ նույն շրջանակների, ընդգծվելու է այն դերը, որը Սերժ Սարգսյանը մտադիր է վերապահել Սեյրան Օհանյանին»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր

«Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին