▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կճոյա՞ն, էդ մեզ չե՞ս ուզում բարևել. Գեներալ Մանվելը արքեպիսկոպոսին. «ՉԻ»

«Նախօրեին Էջմիածնում տեղի են ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի օծման 15–ամյակին նվիրված միջոցառումներ։ Ինչպես պատմեցին «ՉԻ» աղբյուրները, դրանց մեկնարկից առաջ ուշագրավ դեպք է տեղի ունեցել։ Եկեղեցու մոտ համախմբված են եղել ՀՀԿ–ական պատգամավորները, պաշտոնյաները և սպասել են Սերժ Սարգսյանի այցին։

Այդ ընթացքում եկեղեցի է մտել Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ընդ որում՝ անցել է առանց նրանց բարևելու։ ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի աչքից չի վրիպել այդ փաստը, և նա բարձրաձայնել է. «Կճոյան, էդ մեզ չե՞ս ուզում բարևել»։ Կճոյանը, հայտնվելով անհարմար վիճակում, շուռ է եկել ու ժպտացել և արագ հեռացել», – գրում է թերթը։

 

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին