▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԿԲ-ն ռեկորդային ծավալի ինտերվենցիա է իրականացրել. «ՀԺ»

«Երեկ դրամը կտրուկ արժեզրկում արձանագրեց: ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը կազմեց 435 դրամ այն դեպքում, երբ անցած շաբաթվա վերջին օրը ՀՀ ԿԲ-ն սահմանել էր մեկ դոլար դիմաց 418 դրամ:

Ընդ որում, ԿԲ-ն երեկ ռեկորդային ծավալի ավելի քան 31 միլիոն դոլարի արտարժութային ինտերվենցիա է իրականացրել: Ընդհանուր առմամբ, երեք շաբաթվա ընթացքում ԿԲ-ն 92 մլն դոլարի ինտերվենցիա է արել դրամի արժեզրկումը կանխելու նպատակով (այդ գումարը ԿԲ-ն վերցնում է մեր արտաքին պահուստներից): Կանխել, ինչպես տեսնում ենք, չի հաջողվել: Կենտրոնական բանկը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ դրամի կտրուկ արժեզրկումը որակում է որպես «փոխարժեքի ճշգրտում», որը նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը եւ պահպանմանը, ինչպես նաեւ բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին: Անհասկանալի է՝ եթե դրամի արժեզրկումը կամ, ինչպես ԿԲ-ն է որակում, «փոխարժեքի ճշգրտումը»՝ այդքան դրական հետեւանքներ է ունենում, ինչո՞ւ էր այդ նույն ԿԲ-ն 92 մլն դոլար փոշիացնում դրամի արժեզրկումը կանխելու նպատակով»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին