▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը փորձում է խոշոր վարկ «կպցնել». «ՀԺ»

«Մեր տեղեկություններով, Հայաստանում խորացող տնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու համար ՀՀ կառավարությունը փորձում է խոշոր վարկ «կպցնել» միջազգային ֆինանսական կառույցներից և դրանով մի մեծ ծրագիր իրականացնել:

 

Որոշ հաշվարկներով, այդ ծրագիրը պետք է արժենա 800 միլիոնից մինչև 1 մլրդ դոլար: Խոսքը, օրինակ, մի քանի մեծ օբյեկտների շինարարության մասին է, որը հնարավոր կւինի իրականացնել 1-1.5 տարվա ընթացքում և դրանում ներգրավված կլինեն հնարավորինս մեծ թվով մարդիկ: Սա, ըստ կառավարության, թույլ կտա մի կողմից ապահովել աշխատատեղեր, մյուս կողմից գործող արտադրական հգորությունները ապահովել պատվերներով: Ո՞վ ոյետք է ֆինանսավորի նման ծրագիր, ո՞ր ոլորտում կիրականացվի այն դեռևս անհայտ է։ Սակայն խորացող ճգնաժամին հակազդելու որևէ այլ լուծում կառավարությունը գոնե առայժմ չունի: Նկատենք, որ այսպիսի ծրագիր «կպցնելու» ճանապարհին կառավարությունը դեռ որևէ հաջողություն չի արձանագրել»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին