«Կապանի օդանավակայանը կունենա Ստեփանակերտի օդանավակայանի ճակատագիրը». Ասկերով
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում գրում է. «Շարունակենք օդանավակայանի թեման։
Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության կոմիտեի նախագահ Զ. Ասկերովը երեկ՝ ադրբեջանական զորքերի կողմից Կապան ներխուժումից հետո հայտարարել է. «Կապանի օդանավակայանը կունենա Ստեփանակերտի օդանավակայանի ճակատագիրը։ Այն կմնա որպես թանգարանային նմուշ։ Հայաստանը պատրաստվում է սադրիչ գործողությունների, ինչպիսին Կապանի օդանավակայանի բացումն է։ Հայաստանը Ադրբեջանի հետ նման համաձայնություն չունի»։
«Երասխում գործարան չեք կարող ունենալ», «Մեծամորի ատոմակայանը պետք է փակել», «Բանակ պետք չէ», «Հայաստանի բնակչությունը 5 մլն-ը չպետք է անցնի», «Անկլավները պետք է տաք», «Ադրբեջանցիները պետք է վերադառնան Երևան ու Սևան». էս ամենը նույնն շարքից է։ Ադրբեջանն ու Թուրքիան անդադար նոր պայմաններ են դնելու մեր առաջ՝ սպառնալով պատերազմով ու աստիճանաբար լիարժեք նվաճեն Հայաստանը»: