Եգիպտոսի հարավում մայրը և 2 դուստրերը դաժանաբար սպանվել են հարազատների կողմից, այսպես կոչված` հանուն պատվի:
Ոստիկանությունը ոճրագործությունը որակել է որպես սպանություն` «հանուն պատվի», ինչը մեծ տարածում ունի մուսուլմանական երկրներում: Բավական հաճախ այն կիրառվում է վարվեցողության ավանդական նորմերը խախտող կանանց նկատմամբ: Այս մասին գրում է mignews.co.il-ը
Ոստիկանության հաղորդմամբ` 10 տղամարդիկ ներխուժել են կանանց բնակարան և փորձել են նրանց խեղդամահ անել` միաժամանակ հարվածներ տեղալով: Ապա սպանված կանանց մարմինները փաթաթելով ու դրանցից ծանր քարեր կախելով` նետել են Նեղոս գետը:
Հանցագործներից մեկը խոստովանել է, որ սպանությունն իրականացվել է` հանուն ընտանիքի պատվի:
Ի դեպ` Եգիպտոսում նմանատիպ սպանությունները նախադեպեր ունեն: Հախաճակի են գրանցվում ծնողների, հարազատների կողմից դաժան սպանության դեպքեր` նույն նպատակով: