Գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանն, ով հադես է գալիս Ռուսաստանում, կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ 2 քառակի ռիտբերգեր է կատարել մրցումներում: Դա տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի առաջնության ազատ ծրագրում։ Ավելի վաղ 14-ամյա գեղասահորդուհին քառակի ռիտբերգերը կատարել էր մրցումներում, դա տեղի է ունեցել Պերմի Ռուսաստանի գավաթի փուլում: Ազատ ծրագրի համար մարզուհին ստացել է 160,68 միավոր։ Տարեսկզբին մարզուհին հարցազրույց էր տվել, որտեղ խոսել էր իր հայկական արմատների ու հայ ժողովրդին ոգեշնչելու ցանկության մասին. «Ես հայրական կողմով հայ եմ: Վերջերս Հայաստանը պատերազմում պարտվեց Ադրբեջանին և հանձնեց Արցախը: Այն անցավ Ադրբեջանին: Ինձ համար շատ կարևոր է, որ երբ ես սահում եմ, դրանով ոգեշնչեմ իմ ժողովրդին, ում արյունն է հոսում իմ երակներում: Եվ կարևոր է, որ Արցախը վերադարձնեն Հայաստանին»: |
Կանանց գեղասահքում առաջին անգամ քառակի ռիտբերգեր կատարած Ադելյա Պետրոսյանը՝ իր արմատների ու Արցախի մասին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet